13/09/2021 09:45
Սիմոն Բաբայանն ընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը, հայտնում են ՓՊ-ից։
Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան:
Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):