13/09/2021 18:15
Դատարանը դեռևս չի պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի՝ երկրից բացակայելու վերաբերյալ դիմումին. Հովհաննես Խուդոյան
Դիմել ենք դատարանին, որպեսզի դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ տա սեպտեմբերի 18-ից 27-ը բացակայել երկրից, սակայն դեռևս պատասխան չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։
«Ամսի 28-ին դատական նիստ ունենք։ Դատարանին դիմել եմ անցած հինգշաբթի օրը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրավերն ընդունել են, և արդեն գալիք շաբաթվա վերջին ՀՀ երկրորդ նախագահը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով