13/09/2021 10:17
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ Սյունիքի հարցով ԱԱԾ տնօրենին Ազգային ժողով կհրավիրեն
Մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե Սյունիքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջարկում են ԱԺ հրավիրել ԱԱԾ տնօրենին՝ քննելու այդ հարցը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, թե այս օրերի ընթացքում իր կողմից աշխատելաոճ է որդեգրվել, որ հնարավոր բոլոր դեպքերում որևիցե ձևով չմերժել ու հնարավորինս բոլոր հնարարովություններն օգտագործել:
«Մենք հարցը կքննարկենք, չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի ոստիկանները Սյունիքում տեղադրել են ոստիկանական կետ և ստուգում են ՀՀ մտնող իրանական բեռնատարները, գումար գանձում և փաստաթուղթ տրամադրում:
Նշենք, որ ստեղծված իրավիճոկով պայմանավորված՝ նախօրեին ԱԱԾ-ն տարածել էր հաղոդրագրություն, ըստ որի, Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ՝ Էյվազլիի հատվածում, ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները: