13/09/2021 13:38
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնելու է Տաջիկստան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Այցի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: