13/09/2021 14:06
Ասիական զարգացման բանկը 35 մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը արդիականացնելու վերաբերյալ՝ հատկապես մարզերում, հայտնում է ԱԶԲ-ն։
Ֆինանսավորումից 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:
ՀԷՑ-ի ներդրումների ծրագրերը գործարկվել է 2016 թվականին: Առաջին փուլը, որի շրջանակներում ԱԶԲ-ն 80 մլն դոլարի վարկ է տրամադրել, կենտրոնացած է եղել մայրաքաղաք Երևանի վրա և ավարտվել է 2020 թվականին: Երկրորդ փուլը միտված է վերակառուցելու բաշխիչ ցանցերը, արդիականացնելու ենթակայանների հնացած սարքավորումները, վերանորոգելու մալուխային գծերը։