13/09/2021 18:22
Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստվածների համար մեկնարկել է դրամական խաղարկություն
Վրաստանում սկսվել է խրախուսական դրամական վիճակախաղ՝ COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների համար: Մրցանակային ֆոնդը կազմում է 900 հազար դոլար, ասել է կորոնավիրուսի կանխարգելման հարցերով համակարգող շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն:
«Այսօրվանից մեկնարկում է 2 միլիոն 800 հազար լարի (մոտ 900 հազար դոլար) մրցանակային ֆոնդով պատվաստված քաղաքացիների համար խրախուսական վիճակախաղը: Պատահական ընտրության սկզբունքով՝ դրամական պարգևներ կխաղարկվեն պատվաստվողների համար, որոնք այն ստացել են մեկ կամ երկու դեղաչափով», - ասել է Գիբրաձեն:
Նրա խոսքով, խաղարկությունը կանցկացվի ամեն օր և շաբաթը մեկ անգամ: Ամեն օր խաղարկվելու է 100-ից մինչև 500 լարի (30-ից 150 դոլար), իսկ շաբաթական՝ հազարից մինչև 10 հազար լարի (480-ից մինչև 3,2 հազար դոլար):
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Վրաստանում մեկ դեղաչափով պատվաստվել է 850 868 մարդ, իսկ 489 194 մարդ պատվաստվել է երկու դեղաչափով: