14/09/2021 16:22
Ըստ Սովետական միության քարտեզի, այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ․ Աղաջանյան
Իրենք տեղակայված են նույն այն հատվածներում, որտեղ որ նախկինում այդ խնդիրն առաջացել էր։ Այսինքն, իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել, այնտեղ ուղղակի տեղադրել են էդ բաները, էդ հսկիչ կետերը․ էն տարածքում, որտեղ ի սկզբանե արել են։ Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Հիմա, ըստ համապատասխան քարտեզի՝ Սովետական միության, այդ էդ հատվածը, որտեղ որ իրենք տեղակայված են և ճանապարհի այդ հատվածը, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ։ Իրենք տեղակայված են այդտեղ, ոչ թե, ըստ այդ քարտեզի, հայկական կողմում, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանակետ տեղադրելու խնդրին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ճեպազրույցում։
Սովետական քարտեզներով առաջնորդվելու փաստը Աղաջանյանն այսպես մեկնաբանեց․
«Սահմանազատում չի սկսվել։ Երբ որ կսկսվի էդ սահմանազատման գործծընթացը, հստակեցումները կտրվեն»։
Խնդրի շուրջ լրագրողների շարունակվող հարցերին Աղաջանյանը պատասխանեց․ «Ես կուզեմ, որ ավելի բովանդակային հարցեր տաք»։