14/09/2021 14:57
Ռուսաստանը Հայաստանին 54 վերելակ է տրամադրել
Վերելակների արտադրությամբ զբաղվող Շչերբինսկի գործարանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել՝ վերելակների համար անհրաժեշտ սարքավորումների փոխարինման պետական ծրագրի շրջանակում։ Ըստ պայմանագրի՝ Երևանին 54 վերելակ է տրամադրվել։
«Վերելակների տրամադրման համաձայնագիրը ստորագրվել է՝ հայտարարված մրցույթի արդյունքներով, մրցույթը հաղթել է Շչերբինսկի վերելակների գործարանը։ Վերելակները նախատեսված են բազմաբնակարան շենքերի համար, հները փոխարինվելու են նորերով», - ասել է գործարանի գլխավոր տնօրեն Անտոն Արտեմևը։
Նոր վերելակները, որոնք փոխարինելու են շահագործվողներին, տեղադրվելու են Երևանի 12 վարչական շրջանների 50 բազմաբնակարան շենքերում։