14/09/2021 18:53
Բանջարեղենի գներն աճել են մոտ 66 %-ով. ԿԲ նախագահ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ մարտին Գալստյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում գնաճը պայմանավորված է առաջարկով և վերջին շրջանում նաև սեզոնային ապրանքների գնաճով։
«Մասնավորապես՝ բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով», - ասաց ԿԲ նախագահը։
Նա նշեց նաև, որ ԿԲ խորհուրդը կանխատեսում է, որ մինչև 2021 թվականի վերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև՝ 2022 թվականին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։
Նրա խոսքով՝ գնաճի վրա ազդում են նաև կարևոր գործոններ, որոնցից մեկը պահանջարկն է։