14/09/2021 13:33
Արկադի Դումիկյանի հիթերը, որոնք գրավել են բոլորի սրտերը (Տեսանյութեր)
«Мой брат», «Հոպ, հոպ ջիվանի», սրանք այն երգերն են, որոնք գրեթե բոլոր հայկական միջոցառումներին (և ոչ միայն) հնչում ու ուրախացնում են հայկական երաժշտություն սիրող ու միջոցառումների ժամանակ հայկականը վայելող ու քեֆ անող մեր հայրենակիցներին։
Հետևելով Արկադի Դումիկյանի երգացանկին պազ է դառնում, որ երգիչը կարողանում է, ձեռքը մշտապես զարկերակին պահելով, ընտրել այնպիսի կատարումներ, որոնք անգամ համաշխարհային ճանաչում են կարողանում գրանցել ու միլիոնավոր դիտումներ հավաքել յութուբյան ալիքում։ Իսկ, թե որն է այս ամենի գաղտնիքը երգիչը գրեթե միշտ համեստորեն լռում է ու նշում, որ պարզապես սրտանց է երգում ու իր հաջողության գրավականը թերևս մարդկանց մի քանի րոպե երջանիկ տեսնելու ցանկությունն է։
Հատկանշականն այն է, որ ի տարբերություն շատ հայտնիների Արկադին չի սիրում խոսել իր հաջողությունների, գործունեության մասին և ոչ միայն։ Ըստ երգչի արտիստը պետք է միայն լուռ ստեղծագործի և խոսի միայն իր երգերով ու հենց այդ երգերի միջոցով էլ ստեղծի մեծ ու ամուր կապ իր և իր երկրպագուների միջև։
Իսկ երկրպագուներն Արկադիի դեպքում շատ են, դա վկայում է նրա ստեղծագործությունների տարածումը, դիտումներն ու մշտապես նոր երգերի սպասող մեծ զանգվածի մեկնաբանությունները։ «Мой брат» և «Հոպ, հոպ ջիվանի» երգերը տարիք ու սեռ չեն ճանաչում, այս երգերի բառերը գիտեն մեր հայրենակիցների 90 %-ն ու այս երգերի հնչելուն սպասում են բոլորը։ Այս հիթերը շատ հաճախ լսում ենք Երևանի փողոցներում աշխատանքի կամ այլ վայրեր շտապող մեքենաների միջից։
Չնայած, որ Արկադի Դումիկյանը շատ հաճախ է ճանապարհորդում ու քիչ է լինում Հայաստանում, բայց փաստ է, որ Արկադին ու նրա երգերը մշտապես հայրենիքում են ու ամենուր են հնչում։