15/09/2021 17:28
Հույս կա, որ այս տարի գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա. Մհեր Գրիգորյան (Տեսանյութ)
Երեկ Հայաստանում բանակցություններ էին տեղի ունենում «Գազպրոմի» նախագահի և կառավարության միջև։ Մենք ունե՞նք որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ «անսպասելի բան» տեղի չունենալու դեպքում գազի գինը, գուցե, հնարավոր լինի պահպանել։
«Հենց հիմա բանակցությունների գործընթաց է։ Հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված, և երբ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ», - խոստացավ նա։
Մհեր Գրիգորյանը նաև հստակեցրեց, որ «անսպասելի բան» ասելով՝ նկատի ունի միայն մոտակա ժամանակահատվածը։
«Նկատի ունեմ՝ եթե մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չունենա, բայց ժամանակի ընթացքում տեսեք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Չեմ կարող խոսել 2-3 տարիների կտրվածքով։ Այս տարի, հուսով ենք, որ սահմանին կհաջողվի պահպանել նույն գինը»,- ասաց նա։