16/09/2021 15:25
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Աջափնյակ վարչական շրջանի սուպերմարկետները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը: Այցեր են կատարվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սուպերմարկետները։
Խախտումներ արձանագրվել են մեկ խանութում. աշխատակիցներն ու հաճախորդները չեն կրել դիմակներ:
Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն...
Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: