17/09/2021 12:34
ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին. հանդիպել են Արշակ Կարապետյանի հետ
Զենքի արտադրությամբ զբաղվող ռուսական ORSIS ընկերությունը վերսկսել է կառուցողական համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ նախկինում մրցույթի ձախողման հետ կապված սկանդալից հետո։
«Այսօր ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ Երևանի հետ, և մենք կարող ենք ասել, որ ORSIS-ը նոր դրական էջ է բացել հայկական կողմի հետ համագործակցության առումով», - «РИА Новости» գործակալությանն ասել է ընկերության գլխավոր նախագծող Մաքսիմ Բայմետովը։
Նա նշել է, որ «Բանակ-2021» ցուցահանդեսում ORSIS-ի ղեկավարությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պատվիրակության հետ՝ պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ:
«Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել ORSIS-ի արտադրած սպառազինությունների ներկայացված ամբողջ շարքի, ներառյալ առաջադեմ մոդելների նկատմամբ», - ասել է նա:
2019 թվականին ORSIS-ը ներառվել էր Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողների «սև ցուցակում», երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խափանել էր մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթը: