17/09/2021 12:44
381 000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել պատգմավորներից յուրաքանչյուրին. այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել. Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պետբյուջեից իր հաշվին 381 հազար դրամ գումար է փոխանցվել որպես պարգևավճար։
«Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381.420 դրամ գումար։
Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն», - գրել է Գեղամ Մանուկյանը։