17/09/2021 14:42
Ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար առանձին երկրների կողմից ահաբեկիչների օգտագործումը անընդունելի է. Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը ծայրահեղ շահագրգռված է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դուշանբեում ՀԱՊԿ և ՇՀԿ երկրների ղեկավարների համատեղ նիստի ժամանակ նա նշել է, որ համարժեք արձագանքի բացակայության դեպքում այս սպառնալիքը կարող է հանգեցնել ահաբեկչական ցանցերի ներթափանցմանը հարևան երկրներ, հատկապես, հակամարտության գոտիներ:
«Առանձնապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմա-քաղաքական նպատակների հասնելու համար», - ասել է Փաշինյանը:
Նա ՀԱՊԿ և ՇՀԿ երկրներին ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ է արել` ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու համատեղ գործողություններն արդյունավետորեն իրականացնելու համար: