17/09/2021 12:53
Եթե մի պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի հետ 0 խնդիր ունենք, ցավում եմ՝ իր հետ նույն դահլիճում եմ. Մամիջանյան (Տեսանյութ)
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին հարց ուղղվեց, թե եթե Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացում առաջնորդվում է Խորհրդային միության քարտեզներով, ապա ինչու՞ խորհրդարան չի բերվում որևէ նախագիծ, որով սահմանազատման համար իրավական ու պատմական հիմքեր կպատրաստվեն։
Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանը նշեց, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է, երբ երկրներն իրար հետ որևէ խնդիր չունեն, և իր համար ցավալի կլինի, եթե Հայաստանի խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ թշնամու հետ խնդիր Հայաստանը չունի։