17/09/2021 17:14
Ռուսաստանի գազի պաշարներն ամենամեծն են և կբավականցնեն 100 տարուց ավելի․ Միլլեր
Ռուսաստանի գազի պաշարներն ամենամեծն են ամբողջ աշխարհում և կբավականացնեն 100 տարուց ավելի, Գործարարների միջազգային համաժողովի 24-րդ տարեկան ընդհանուր ժողովում հայտարարել է «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։
«Ռուսաստանի, «Գազպրոմի» գազի պաշարներն ամենամեծն են աշխարհում, և առաջիկա 100 տարում պաշարների հետ կապված խնդիր մենք չենք ունենա», - ասել է նա։
Միլլերը հավելել է, որ գազի որոշ հանքավայրեր, որոնք ներկայում «Գազպրոմը» վերազինում է Յամալում, կշահագործվեն մինչև 2132 թվականը։