17/09/2021 13:57
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել. Մհեր Գրիգորյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել», - ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գրում է «Արմենպրես»-ը։
Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը: