17/09/2021 11:38
«Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի շահերը». Իշխան Սաղաթելյանը նրանց մեղադրեց պետական դավաճանության համար
Հայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ, Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ունենում ենք նորանոր դրսևորումներ ու շաբաթվա կարևոր ու գլխավոր թեման Գորիս-Կապան ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակետի տեղադրումն էր», - ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ չնայած կար համաձայնություն իշխանության կողմից, որ ԱԱԾ տնօրենը գար Ազգային ժողով ու այդ թեմայով քննարկում տեղի ունենար, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։
«Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը ու ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ մեզ, պետական դավաճանության շատ դասական օրինակ է», - ասաց նա։