19/09/2021 12:46
Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունների շրջանակում Հայաստանում բացվել է 6 ընտրատեղամաս. Դեսպան
Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունների շրջանակում Հայաստանում բացվել է 6 ընտրատեղամաս, այսօր լրագրողներին ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով, ընտրատեղամասերը բացվել են ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում. մեկը՝ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
«Քվեարկությունը բնականոն է ընթանում է։ Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար», - ասել է Կոպիրկինը։