20/09/2021 15:30
Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով, եթե ապաշրջափակվեն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բոլոր ուղիները. Քերոբյան
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը երկու տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ, այսօր լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները:
«Աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև», - նշեց Քերոբյանը։