20/09/2021 10:33
Փոթի և Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունն առաջիկայում կվերականգնվի․ ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2024 թվականը ավելանալու է 3,7 միլիարդ ռուբլով, «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ մոտ ժամանակներում ՀԿԵ-ի մասնակցությամբ նախատեսվում է վերականգնել Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունը։
«Դա հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը», - ասաց Գրիգորյանը։