20/09/2021 10:48
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը․ ՌԴ փոխվարչապետ (Տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կնպաստի ՀՀ և ՌԴ միջև ապրանքաշրջանառության ծավալի աճին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է հանդիպումներն ու աշխատանքը։
«Կողմերը տրամադրված են ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ուղիներն ու կապերը։ Ապաշրջափակումը, կառուցապատումը, տրանսպորտային երթուղիների վերականգնումը այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնման և աճի նոր հնարավորություններ կստեղծեն», - ասաց Օվերչուկը։