20/09/2021 09:59
Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ կարտադրվի. Մհեր Գրիգորյան
Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի միջոցով «Սպուտնիկ- V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ է ձեռք բերվել, «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր-սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրման համար տեխնոլոգիական գործընթաց է կազմակերպվել», - նշեց նա։
Մհեր Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, որն ուղղված է COVID-19-ի տարածումը կանխելու համար: