20/09/2021 11:24
Գազի սակագնի հարցում հստակություն չկա. բանակցությունները շարունակվում են․ Մհեր Գրիգորյան (Տեսանյութ)
Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում հստակություն դեռ չկա, բայց բանակցությունները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այս պահին բանակցությունները շարունակվում են, սահմանին գազի գնի վերաբերյալ ոչինչ հնարավոր չէ ասել, բայց սակագնի ձևավորման հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հումքային շուկաներում իրավիճակից երևում է, որ գազի սակագնի հարցն արդիական է և բանակցությունների առիթ է ստեղծում, դրանք այժմ ընթանում են։
Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 1 000 խմ-ի դիմաց 165 դոլար է։
Ավելի վաղ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ գազի սակագինը վերանայելու, այն իջեցնելու խնդրանքով։