20/09/2021 10:55
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 366 հազար 779 քաղաքացի
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` սեպտեմբերի 19-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 366 779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: