21/09/2021 11:23
Հայաստանի հետ դաշնակցային ոգով հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի նախագահ և վարչապետ Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում։
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության լավ ավանդույթների վրա: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին», - ասել է Պուտինը: