22/09/2021 11:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273, մահվան՝ 20 նոր դեպք
Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք: