22/09/2021 09:57
«Հրապարակ». Մաճկալաշենում ադրբեջանցիները իրենց առաջ տված դիրքերից հետ են քաշվել՝ պայմանով, որ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը և տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների և ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցություններով վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն։
Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը, որ դիրքն առաջ են բերել, իսկ դրոշի առնչությամբ ասաց, թե երեկ է լսել, որ ռուս գեներալը մեր զինվորականներին ասել է` Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանինը դնեն»:
«Ես դեռ չեմ գնացել, չգիտեմ՝ արել են, թե չէ, ես էլ լսեցի, որ ռուս գեներալը նման բան է ասել», - ասել է համայնքապետը։