22/09/2021 12:37
Համայնքների ավագանիները չեն վարձատրվի. Փոխնախարար
Այս պահին մեր ներկայացրած տարբերակներում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք դրել, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Դա քննարկվող թեմա է։ Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի», - ասաց փոխնախարարը։
Նշենք, որ ԱԺ-ում անցկացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 441 համայնքը միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք: