22/09/2021 13:19
«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել»․ Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի առողջական վիճակի մասին
«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված Քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը:
Նա հորդորել է հոր առողջական վիճակի մասին հարցեր չտալ իրենց երեխային՝ Արմանին։
«Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:
Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:
Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ», - գրել է Անահիտ Սիմոնյանը: