22/09/2021 12:10
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի հետ:
Մարտին Գալստյանը և Ռուսլան Բեկետաևը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարևորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը, ֆինանսական շուկայի զարգացման միտումները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: