23/09/2021 08:33
ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամի կողմից, ներառում է նաև զեկույց ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ արգելված զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:
Բացի այդ, պահանջվում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ: