23/09/2021 16:49
Հայաստանի գլխավոր դատախազը Ղազախստանում հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման գործում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունում, նման համաձայնություն է ձեռք բերվել Ղազախստանի մայրաքաղաքում երեք երկրների դատախազությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
«Իգոր Կրասնովը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին կառուցողական փոխգործակցության և ընդհանուր արդյունքի վրա կենտրոնանալու համար` խաղաղության և կայունության ձեռքբերում: Նշվել է անհայտ կորածների որոնողական աշխատանքների գործում փոխգործակցության դրական մակարդակ», - ասվում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվեցին շարունակել որոնողական աշխատանքները», - նշել են գերատեսչությունում:
Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ Կրասնովը նշել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և Լեռնային Ղարաբաղում օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքի նշանակալի արդյունքները: