23/09/2021 19:30
Գնաճը բարձր է, աշխատավարձը՝ ցածր՝ պայմանավորված տնտեսությամբ, բայց մասնավոր ոլորտում աշխատավարձի աճ կա․ Պապիկյան
«Ինչի՞ հետ է կապված գների գերաճը, աշխատավարձերը մնում են նույնը, ավելանում է միայն պաշտոնյաներինը, իսկ մենք ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում», - մի խումբ օգտատերեր հարց են ուղղել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, որոնց նա պատասխանել է «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում։
Գնաճն ու ցածր աշխատավարձը Պապիկյանը պայմանավորել է տնտեսության վիճակով, սակայն ընդգծել է, որ օրինակ՝ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճ կա։
«Այն, որ աշխատավարձը Հայաստանում ցածր է ու դրա բարձրացման համար պետք է աշխատանք կատարել, դա միայն ցանկությամբ չէ։ Այսինքն, տնտեսությունը պիտի հասնի դրա հետևից։ Գնաճը նույնպես պայմանավորված է տնտեսությամբ։ Այս պահին այլ սպասվող պատասխան չեմ կարող տալ, բայց գիտեմ, որ տարբեր ուղղություններում, նաև մասնավոր ոլորտում ունենք աշխատավարձի աճ։ Այնպես չէ, որ չունենք», - ասել է նա։