24/09/2021 15:10
Ամարասի վանքի վրա երեկվանից կրկին ծածանվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը. Մետաքսե Հակոբյան
Ամարասի վանքի վրա երեկվանից կրկին ծածանվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ դրոշն ով է նորից տեղադրել, սակայն կարևորն այն է, որ իմ ասածը կատարվեց։ Ռուս խաղաղպահները դրոշն իջեցնելու հրաման չէին արձակել, ուղղակի առաջարկել էին։ Իսկ Մաճկալաշենի համայնքապետը դա որպես հրաման էր ընկալել և վախվորած կատարել», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները GPS-ով հասել էին Ամարասի վանքի մոտ և իրենց դրոշները դրել. ռուս խաղաղպահները նրանց շատ կոշտ կերպով հետ էին ուղարկել ելման դիրքեր։