![Արցախի ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի](https://www.aysor.am/news_images/625/1872969_1/f614d830d08fda_614d830d0901a.thumb.jpg)
24/09/2021 11:51
Արցախի ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախ Հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։