24/09/2021 12:22
Հույս ունենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են. ԱԽ քարտուղար
Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողի հարցին, թե հայկական կողմը Թուրքիայի առաջ քաշած ի՞նչ պայմաններ է միտված բավարերելու, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսությունը սկսի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում, դժվար է լինում առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց դրանց։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։