24/09/2021 14:30
«Ինձ պետք չէին լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ». Ալիևը պատմել է Պուտինի խնդրանքի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իրեն չպնդել, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ներկայությամբ:
«Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, շատ հարգալից է վերաբերվում բոլորին: Եվ ես ասացի, որ չեմ պնդելու, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ այս նվաստացումը ոչ թե անձի, այլ երկրի է, և դա մենք չենք կարող մեզ թույլ տալ: Այսպիսով, ես համաձայնեցի, որ մենք միասին կստորագրենք այս փաստաթուղթը, բայց, իհարկե, երաշխիքով, որ Փաշինյանը նույնպես ինչ-որ տեղ կստորագրի այն: Որտեղ է նա ստորագրել՝ դեռ հայտնի չէ: Ես բազմիցս հրապարակավ տվել եմ այս հարցը, բայց պատասխան չեմ ստացել։ Միգուցե պատերազմից մեկ տարի անց մենք վերջապես կիմանանք դրա մասին՝ պատմության համար», - հավելել է Ալիևը: