27/09/2021 15:35
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ընդունի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
«Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Երևանը նաև պետք է հրաժարվի Ադրբեջանին ներկայացվող պահանջներից:
«Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, և ես վստահ եմ, որ թուրքական կողմը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և լայնամասշտաբ համագործակցության օգտին: Այդպես է նաեւ այսօր: Շատ դրական ազդակներ են գալիս Թուրքիայից: Բայց անհրաժեշտ է, որ դրանք Հայաստանում ճիշտ գնահատվեն... Թող Հայաստանը ճիշտ ընկալի նորաստեղծ իրականությունը, քայլեր ձեռնարկի այս իրողությանը համապատասխան, նայի քարտեզին և գտնի իրեն, եթե, իհարկե, կարող է, դա մի կետ է, և նոր համապատասխան քայլեր ձեռնարկի: Այս դեպքում հնարավոր է լայնամասշտաբ համագործակցություն տարածաշրջանում», - ընդգծել է Ալիևը: