27/09/2021 11:57
Ամեն ինչ անելու ենք, որ Եռաբլուրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի. նրանք զոհված են, բայց մահացած չպետք է համարենք. Արշակ Կարապետյան (Տեսանյութ)
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, թե ուզում է ցավակցել ու խոնարհվել բոլոր տղաների շիրիմների առջև։
«Մենք այստեղ ունենք ընկերներ պառկած, զինվորներ, անմիջական իմ ենթակաները, շատ զգացված եմ ու ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի։ Սա մեր սուրբ տեղն է, մենք պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք ու չհամարենք իրենց զոհված։ Այսինքն՝ զոհված են, բայց մահացած չպետք է համարենք», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նա լրագրողների այլ հարցերի չպատասխանեց։