27/09/2021 13:42
Պետք է թույլ չտանք, որ ներկայիս ղեկավարները ինչ-որ ուրիշ քայլեր անեն, չիմանան էլի՝ ամեն ինչ իրանց տրված է ու դրանով առաջ շարժվեն. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը շեշտում է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին ոչ մեկ բարոյական իրավունք չունի քննադատելու։
«Նրանք ընդամենը փոքրահոգի մարդիկ են, ուզում են ցույց տան իրենց, որ կարող են սպարապետ քննադատեն։ Վազգեն Սարգսյանն այն անձն էր, ով պատերազմում կարողացավ հաղթանակներ տանել. մենք կարողացանք ազատագրել 8000քմ տարածք, դա ասելու բան չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը։
Նա նշեց, թե հայ ազգի թերությունն այն է, որ կարող են մահացած մարդու հետևից խոսել։ Միքայելյանը հիշեց նաև իրեն քննադատողներից մեկին։
«Էն անգամ էլ Սիսիանից մի հատ ախմախ ասում ա՝ «ո՞վ ա Սասունը, թուրքին տենում էր, 30 կիլոմետր փախնում էր»։ Ախր, այ անասուն, դու ո՞վ ես ընդհանրապես. այ սա է, որ բերում է ատելության մթնոլորտ, մասնատման մթնոլորտ», - նշեց Միքայելյանը։
ԵԿՄ նախագահն ասաց, թե պետք է գնալ խաղաղության ճանապարհով։
«Պարզ է, մենք այսօր հզոր չենք թե բանակով, թե ներքին կայունությամբ, թե տնտեսությամբ, բայց ես, որպես ԵԿՄ ղեկավար, պետք է պատրաստ լինեմ պատերազմի», - ասաց նա։
Սասուն Միքայելյանը նշեց, որ ոչ մի խնդիր չունի քաղաքական ղեկավարության հետ, սակայն ընդգծեց. «Մենք պետք է թույլ չտանք, որ մեր ներկայիս ղեկավարները ինչ-որ ուրիշ քայլեր անեն, այսինքն՝ չիմանան էլի՝ ամեն ինչ իրանց տրված է ու դրանով առաջ շարժվեն»: