28/09/2021 13:32
Արմեն Գևորգյանի շահերը դատարանում կպաշտպանի Լուսինե Սահակյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի. նրա շահերը դատարանում կպաշտպանի Լուսինե Սահակյանը։ Նախորդ նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ այս գործով հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը. պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանն է։
Դատավորն ասաց, թե որևէ խոչընդոտ չի տեսնում սույն քրեական գործով Լուսինե Սահակյանի մասնակցության համար՝ որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան։