28/09/2021 16:41
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը․ «Freedom House»
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական մեկնաբանություն գրած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել։
««Freedom House»-ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին վիրավորական մեկնաբանություն գրելու համար «Ֆեյսբուքի» օգտատիրոջ դեմ քրեական գործ հարուցելու առնչությամբ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդամենը երկու ամիս առաջ խորհրդարանն ընդունել է պետական պաշտոնյաներին ուղղված «ծանր վիրավորանքները» քրեականացնող փոփոխությունները։ Սա նշանակում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, ներառյալ՝ խոսքի ազատության հարցում հստակ հետընթաց։
Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անմիջապես դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»,- հայտարարել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը։