28/09/2021 18:30
Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա (Տեսանյութ)
«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արևային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արևային կայաններ:
Մեկը Քլին էներջի Վայոց արև 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ: Վայոց արև 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանկի արևային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է. Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ »,- ասում է Optimum Energy ընկերության Ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյանը:
Ըստ նրա, Այլընտրանքային էներգետիկան կարևոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արևային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում՝ օրինակ՝ Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ :
Արևային կայանի շինարարությունը ֆինանսավորել է Կոնվերս բանկը: Ըստ Հովհաննես Թևոսյանի՝ համագործակցությունը եղել է իդեալական թե շինարարության,թե զարգացման փուլերում: Համագործակցության ողջ ընթացքում Կոնվերս բանկը ցուցաբերել է առավելագույն ընկերասիրություն: