28/09/2021 16:30
Ադրբեջանը կրակել է Կութի ուղղությամբ. հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։