28/09/2021 13:27
ՊՇՌ թեստի էժանանալով կառույցները գերշահո՞ւյթ են ապահովում. Նախարարությունը պարզաբանում է՝ հարցն իրենց գործառույթը չէ
Պատվաստվելու կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու պարտադրանքի դեմ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության դիմաց։
Ակցիայի նախաձեռնողներից Էմիլ Մարկոսյանը լրագրողներին հայտնել է, թե «20 000 դրամանոց ՊՇՌ թեստը 1-2 օրում դարձավ 7 000 դրամ. նշանակում է՝ ժողովրդին այսքան ժամանակ թալանել են, ԱՆ-ում եղել են գերշահույթ հետապնդողներ»։
Մարկոսյանը երեկ այս նույն պնդումն արել էր՝ դիմելով Առողջապահության նախարարությանը։
Նախարարությունից Մարկոսյանին պատասխանել են. «Հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, Առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ»։