օր
ամիս
տարի
Նոյեմբերի 14,
Հինգշաբթի
29/09/2021 23:46
Դավիթ Տոնոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել. Infoport
Ըստ լուրերի նա անցնում է ՊՆ-ի կողմից 5 մլն դոլարի անսարք հրթիռ գնելու գործի շրջանակներում։
29/09/2021 21:37
Կենտրոնի դատարան են բերվել Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո). քննվելու է կալանքի միջնորդության հարցը
Դատավորներն են Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը:
29/09/2021 19:48
«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։
29/09/2021 19:39
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը
Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։
29/09/2021 19:06
Բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած, մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյան
Խորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին։
29/09/2021 18:56
Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն անելանելի վիճակում է. խուզարկել են Լուսակերտում և Ապարանում գտնվող տներն ու ոչինչ չեն առգրավել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, որևէ խոսք չկա Հովսեփյանին տրված կաշառքի մասին։ Ավելին՝ նշել են, որ անձամբ կաշառք չեն տվել։
29/09/2021 18:44
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց. ՀՀ-ն նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղել․ իրանական օրաթերթը՝ Ալիևին
«Հայաստանը, Բաքվի և Անկարայի նման, Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի»։
29/09/2021 18:40
«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը
Մեծանուն արտիստների կողքին «Արմենիա» միջազգային փառատոնը հնարավորություն է ընձեռում նաև շատ նորահայտ երիտասարդ երաժիշտների ելույթ ունենալու լայն հանդիսատեսի առջև և իրենց տեղը գրավելու կատարողական արվեստի ասպարեզում:
29/09/2021 18:34
Խաղաղապահ ուժերում պարգևատրման արարողություն է եղել
Զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը պարգևներ և կոչումներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։
29/09/2021 18:30
Գնել Սանոսյանը բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքների
Ծրագրի երեք փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 453 հավակնորդ շահառու:
29/09/2021 18:25
Ջրականից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
29/09/2021 18:20
Իրան-Ադրբեջան հարաբերություններում կա լարվածություն. եթե այն շարունակվի, ամեն փոքր կայծից կարող է մեծ կրակ բռնկվել․ իրանցի քաղաքագետ
«Լարվածությունը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունից հետո կարող է ավելի խորանալ»։
29/09/2021 18:15
Գործնականում պարզապես անհնար է, որ Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը միավորվեն. ռազմական վերլուծաբան
Կան ֆունկցիաներ, որոնք անհնար է, որ Գլխավոր շտաբը կատարի։
29/09/2021 18:04
Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը
Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
29/09/2021 17:58
Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին քննարկել են Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված հարցեր
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել տարվող աշխատանքներն ու կարևորել ԱՄՆ դեսպանատան հետ սերտ համագործակցությունը:
29/09/2021 17:47
Ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին. Կարո Քոչարյան
«Հարյուր տոկոսով չեմ կարող ասել՝ ինչ են կառուցում, բայց հավանական է, որ ինչ-որ տերմինալ է»։
29/09/2021 17:35
Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ կովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ. Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մահման մասին
«Տաղանդավոր Մարդ կորցրեցինք»։
29/09/2021 17:24
Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր. Թուրքիայի համար էական չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերն ինչ ձևաչափով կհանդիպեն․ Էրդողանի խոսնակ
«Կարևոր էլ չէ, թե դա կլինի ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, թե տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ»։
29/09/2021 17:15
Դավիթ Տոնոյանին ձերբակալել են. (Hraparak.am)
Շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։
29/09/2021 17:10
Փաշինյանն ասում էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանավորվել են՝ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չբարձրացնել․ ինչպե՞ս է այդ դեպքում ջրի գինը բարձրանում․ պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը
«Կարող ենք չբարձրացնել՝ պետական բյուջե չվճարելով համապատասխան վարձակալության վճարները։ Սա սխալ ազդակ է»։