29/09/2021 11:36
ՀայՓոստի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ
ՀայՓոստ ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։
ՀայՓոստի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
- ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)
- ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում
- ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ
- Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:
«ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները», - նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
ՀայՓոստը նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ: