29/09/2021 14:14
Երգիչ Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ԱՆ
Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ, հայտնում են ԱՆ-ից:
«Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:
Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մահացել է սիրված երգիչ, երգահան Հայկոն: